կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-22 15:04
Տարածաշրջան

Գամիշլիում հրթիռն ընկել է հիվանդանոցի դիմաց. մարդիկ տարհանվել են

Գամիշլիում հրթիռն ընկել է հիվանդանոցի դիմաց. մարդիկ տարհանվել են
Սիրիայի Գամիշլի քաղաքում շարունակվում է լարված իրավիճակը:

Ըստ «Գանձասար»-ի՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների հետ բախումների երկրորդ օրը իրավիճակը լարված է: Բնակչությունը հայտնվել է ծանր իրավիճակում: Քաղաքում, ընդհանուր առմամբ, անապահով իրավիճակ է:

Նշվում, որ ժամեր առաջ դարձյալ հրթիռ է ընկել Ազգային փոխանորդարանի կից թաղամասում՝ ալ Ռահմե հիվանդանոցի դիմաց: Բժիշկներն անմիջապես դատարկել են հիվանդանոցը: