|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Չնայած իրանական հրթիռով ՄՈւԱ ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը խոցելուն՝ Թեհրանը դեռևս չի ստանձնել պատասխանատվություն աղետի համար. այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի արտգործնախարարությունը, նշելով՝ Իրանն ապացուցում է, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել մարդկային սխալի հետեւանքով. այս մասին գրում է ՌԲԿ-Ուկրաինա-ն՝ Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինի խոսքերին հղումով։
Ըստ ԱԳ փոխնախարարի՝ Ուկրաինան պնդում է, որ աղետի պատճառների մասին խոսել կարելի է միայն հետաքննության ավարտից հետո։
«Մենք այն կարծիքին ենք, որ պատճառների մասին պետք է խոսել միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ կավարտվի ինչպես տեխնիկական, այնպես էլ քրեական հետաքննությունը, եւ կպարզվեն այդ ողբերգության բոլոր հանգամանքները»,- հայտարարել է Ենինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄՈւԱ ուկրաինական ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց րոպեներ անց։ Ուղեւորատար ինքնաթիռը խոցվել էր իրանցի զինվորականների արձակած հրթիռի միջոցով։ Ողբերգության հետեւանքով զոհվել էր 176 մարդ։