|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Ստամբուլի Գեբզե թաղամասում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ թուրքական առաջին էլեկտրոմեքենայի շնորհանդեսը։
Նախատեսվում է, որ գործնական սպորտային տիպի ավտոմեքենայի (Sport Utility Vehicle, SUV) սերիական արտադրությունը կսկսվի 2022 թ. Բուրսա քաղաքում։ Այստեղ նախատեսվում է արտադրել տարեկան 5 մոդելի 175.000 ավտոմեքենա: Ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է trt.net.tr կայքը։
Ծրագրային ներդրումը կազմում է 22 մլրդ թուրքական լիրա։ Թուրքական առաջին ավտոմեքենան արտադրվել է 1961 թ. հոկտեմբերի 29-ին, սակայն այդպես էլ չէր սկսվել արտադրությունը։