կարևոր
505 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-17 12:53
Աշխարհ

Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը

Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը

Սպիտակ տունը հայտնում է, որ Գազայի կառավարման ազգային կոմիտե (NCAG) է ստեղծվել, և ներկայացրել է Խաղաղության միջազգային խորհրդի կազմը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

NCAG-ը կգլխավորի Ալի Շաասը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաղեստինի ազգային վարչակազմում: Նա կվերահսկի հիմնական հանրային ծառայությունների վերականգնումը, քաղաքացիական ինստիտուտների վերածնունդը և Գազայում առօրյա կյանքի կայունացումը:

«Խաղաղության խորհրդի հայեցակարգի իրականացման համար նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ ձևավորվել է գործադիր խորհուրդ, որում ընդգրկվել են դիվանագիտության, զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսական ռազմավարության ոլորտում աշխատանքի փորձ ունեցող առաջնորդներ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Խորհրդի կազմում ներառվել են`

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն,

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը,

Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները,

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը,

ամերիկացի միլիարդատեր Մարկ Ռոուենը (Թրամփի քարոզարշավի դոնորներից մեկը),

Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան,

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։

Գործադիր խորհրդի յուրաքանչյուր անդամ վերահսկելու է որոշակի ուղղություն Գազայի կայունացման և երկարաժամկետ հաջողության համար, այդ թվում՝ «կառավարչական կարողությունների ամրապնդում, տարածաշրջանային հարաբերություններ, ներդրումների վերականգնում, ներգրավում, լայնածավալ ֆինանսավորում և կապիտալի մոբիլիզացում»:

Խաղաղության խորհրդի ավագ խորհրդական են նշանակվել ԱՄՆ գնումների դաշնային ծառայության հանձնակատար Ջոշ Գրյունբաումը, ինչպես նաև Արյա Լայթսթոունը, որը 2017-2021 թվականներին զբաղեցրել է Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանի ավագ խորհրդականի պաշտոնը: