|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաններին:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Անտիֆեյքի» աշխատակազմը բողոքի ցույցեր է իրականացնում միջազգային կազմակերպությունների, դեսսպանատների դիմաց, փոխանցում իրենց պահանջներով նամակները:
«Բոլոր այս կառույցները Հայաստանում տարիներ շարունակ ներդումներ են արել խոսքի ազատության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար: Այսօր գործ ունենք խոսքի ազատության տոտալ բռնաբարության հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Անտիֆեյքի» խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը: