|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաններին:
իշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Անտիֆեյքի» աշխատակազմը բողոքի ցույցեր է իրականացնում միջազգային կազմակերպությունների, դեսսպանատների դիմաց, փոխանցում իրենց պահանջներով նամակները:
«Վազգեն Սաղթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքի նպատակը պատժելն է սեփական քաղաքական ընդդիմախոսներին: Մենք ֆիքսում ենք, որ այս պահին առկա է մի իշխանություն, որը չի հանդուրժում այլակարծությունը, չի հանդուրժում ազատ խոսքը, ազատ խոսքի կամարտահայտությունը: Այս ամենն ուղերձ է նաև առհասարակ ԶԼՄ-ներին, որ ՀՀ-ն թևակոխում է մի փուլ, որտեղ ԶԼՄ-ները թիրախավորվում են գործող իշխանությունների կողմից»,- ասաց AntiFake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը։