կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 20:16
Քաղաքական

Փաշինյանն իրավունք չունի մեր անունից հանդես գալ և փակել Արցախի էջը. Արցախի պետնախարար

Փաշինյանն իրավունք չունի մեր անունից հանդես գալ և փակել Արցախի էջը. Արցախի պետնախարար

«Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալ և և փակել ղարաբաղյան հակամարտության էջը։ Գիտեք՝ ինչ գին ենք վճարել մի ամբողջ ժողովրդի 1988 թվականից սկսած շարժման համար»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նա նշեց, որ պետք է մշտապես արցախցիների իրավունքների հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնել։

«Դա Ադրբեջանը 30 տարի կարողացավ անել և, ունենալով Հայաստանում այսպիսի իշխանություն, բռնազավթեց Արցախը։ Մենք պետք է այդ հարցը միշտ պահենք օրակարգում։ Այդ հարցը կբարձրաձայնվի հայտարարված հանրահավաքի ժամանակ։ Եթե չստացվի՝ պատրաստ եմ նաև հրաժարական ներկայացնել։ Կգա նոր մարդ, կաշխատեն այլ ձեռագրով։ Կառչած չեմ այս աթոռից։ Առաջին իսկ օրվանից երբ առաջարկ է եղել զբաղեցնել պետնախարարի պաշտոնը, ես հասկացել եմ գինը»,- ասաց Ն. Իսկանդարյանը։