|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Իշխող ռեժիմը երկիրը հասցրել է մի կետի, երբ դատական համակարգը շատ դեպքերում նույնիսկ ջանք էլ չի գործադրում քողարկելու քաղաքական հանձնարարականների գոյությունը:
Մի օր դա արտահայտվում է հոգևորականների նկատմամբ, մեկ այլ օր` Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Աշոտ Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյան կամ այլոց նկատմամբ:
Ավելին, իշխանությունը փորձում է այս ամենը սովորական դարձնել քաղաքացու համար` մեկ հիմնավորելով որպես «հիբրիդային պատերազմին» դիմակայություն, մեկ որպես «պետական անվտանգության» սպառնալիք:
Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար:
Բռնատիրությունը պետք է քանդել ու պետության շահերը դնել ճիշտ ռելսերի վրա»: