կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-19 22:48
Հասարակություն

Ախուրյան գյուղում մեքենան հարվածել է էլեկտրական սյանը

Ախուրյան գյուղում մեքենան հարվածել է էլեկտրական սյանը

Ապրիլի 19-ին, ժամը 18:31-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ Ախուրյանի խճուղի 10  հասցեի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Ա., 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով Հ. Ա.-ը ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները Հ. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ԱԻՆ մամուլի ծառայություն