|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիան Ադրբեջանին առաջարկել է գնել հայրենական արտադրության կործանիչներ. այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
«Մենք հրավերներ ենք ուղարկել բարեկամ և եղբայրական երկրներ՝ կապված հայրենական կործանիչների մատակարարման հետ։ Այդ երկրների ցանկում են Ադրբեջանը, Ինդոնեզիան, Պակիստանը և Մալայզիան։ Եթե պահանջարկ կա, մենք բաց ենք տարբեր մակարդակներում քննարկման համար։ Մենք հավատում ենք, որ գործընկերությունը շահավետ կլինի բոլոր կողմերի համար»,- ընդգծել է Զեմիրը:
Նրա խոսքով, Թուրքիան բաց է որպես գործընկեր մասնակցելու բարեկամ և եղբայրական երկրների տարբեր մակարդակների պաշտպանական-արդյունաբերական նախագծերին։
«Մենք հանդիպեցինք և գերազանցեցինք մեր 2022 թվականի արտահանման ցուցանիշները: Մենք ակնկալում ենք, որ այս տարի այս ցուցանիշը կկազմի վեց միլիարդ դոլար, իսկ գուցե նույնիսկ ավելի բարձր»,- հավելել է Իսմայիլ Դեմիրը՝ պատասխանելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանման մասին հարցին։