|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անհապաղ արձագանքել Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջին. այն է՝ անհապաղ ազատ արձակել Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ապօրինի կալանքից: Առավել հրատապություն դրսեւորել Նարեկ Սամսոնյանի հարցում, որը արդեն 6-րդ օրն է, գտնվում է հացադուլում: Այսօր այս բովանդակությամբ ու պահանջով նամակներ են փոխանցվել ԵԽ, ՄԱԿ երեւանյան գրասենյակներին ու մի շարք օտարերկրյա դեսպաններին:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ «Անտիֆեյքի» աշխատակազմը բողոքի ցույցեր է իրականացնում միջազգային կազմակերպությունների, դեսսպանատների դիմաց, փոխանցում իրենց պահանջներով նամակները:
«Հայաստանում ոչ թե ավտորիտար, այլ տոտալիտար իշխանության հետ գործ ունենք»,-ասաց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը: Նա նշեց, որ ընդդիմադիր հայացք ունեցող փոդքասթ վարողները ենթարկվում են պատժի: Լուսինե Առաքելյանի կարծիքով՝ իշխանություններին ո՛չ կաշկանդվում է միջազգային հանրությունը, ո՛չ այն միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել են:
«Իրենք ուշադրություն չեն դարձնում մարդու իրավունքներին, իրենց չի հուզում ՀՀ-ի վարկանիշը: Մենք ժողովրդավարությունից կիլոմետրերով հեռու ենք, և՛ գործադիր, և՛ օրենսդիր, և՛ դատական իշխանությունը պատկանում է մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է»,- նշեց նա: