|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ալագյազ բնակավայրի վարչական տարածքում բախվել են մարդատար «Գազել» ու «ԳԱԶ 69» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տուժել է 8 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Նրան տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով «ԳԱԶ 69»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, իսկ «Գազել»-ը սպասարկում է Արթիկ-Ապարան-Երևան թիվ 355 երթուղին և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհին եղել է մերկասառույց։