|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Դե, ինչ՝ կարծեք թե Իրան-ԱՄՆ պատերազմի վտանգը հետաձգվում է՝ դատելով նախագահ Թրամփի այն հայտարարությունից, որ իրեն ոչ ոք չի համոզել, այլ հենց ինքն է համոզվել, որ հարված հասցնելը նպատակահարմար չէ։
Իրանի պարագայում երկրի ողջ տարածքում իրավիճակի ամբողջական կառավարելիությունը, ակտիվ դիվանագիտությունը և ռազմական՝ հատկապես հրթիռային ներուժը և դա օգտագործելու վճռականությունն, ըստ էության, ստեղծում են անվտանգության բազմաբաղադրիչ այն բարձիկը, որն այս երկրի դեմ պատերազմը նույնիսկ աշխարհի թիվ մեկ գերտերության և ամենաթանկ բանակի համար դարձնում է անկանխատեսելի և վտանգավոր գործընթաց, հետևաբար նկատելիորեն բարձրացնում այն սկսելու մասին որոշման գինը»։