կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-11 10:54
Աշխարհ

ԵՄ-ն առաջին անգամ սերտիֆիկացրել է էլեկտրական ինքնաթիռ

ԵՄ-ն առաջին անգամ սերտիֆիկացրել է էլեկտրական ինքնաթիռ

Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) առաջին անգամ սերտիֆիկացրել է էլեկտրական ինքնաթիռ. այս մասին գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ գործակալության պաշտոնական կայքին հղումով։ 

Նշվում է՝ խոսքը թեթև քաշային երկտեղանոց Velis Electro-ի մասին է. այն արտադրվել է Սլովենիայում՝ Pipistrel-ի կողմից:

Velis Electro-ն եկտեղանի ինքնաթիռ է, որը նախատեսված է հիմնականում օդաչուների պատրաստման համար: Pipistrel-ը՝ փոքր ինքնաթիռների առաջատար արտադրող է, որը մասնագիտանում է էներգաարդյունավետ և ոչ թանկարժեք բարձր արդյունավետությամբ օդանավերի արտադրության ոլորտում:

Օդանավն ունի առավելագույն 600 կգ թռիչքային քաշ, ինչպես նաև հագեցած է 60 կՎտ հզորությամբ էլեկտրական շարժիչով ու 21 կՎտ/ժամ մարտկոցներով:

Ինքնաթիռի օդում մնալու տևողությունը մոտ մեկ ժամ է՝ 30 րոպե ժամանակի պահուստով. այդ ընթացքում այն  կարող է հաղթահարել մոտ 160 կմ: