կարևոր
334 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 19:17
Քաղաքական

Անգամ եթե ֆաշիստական ռեժիմ գա, էսօրվա իշխանության նման լկտի ու հանցագործ չի կարող լինել. փաստաբան

Անգամ եթե ֆաշիստական ռեժիմ գա, էսօրվա իշխանության նման լկտի ու հանցագործ չի կարող լինել. փաստաբան

«Իշխանությունների համար արդեն 2-3 տարի է ինչ առհասարակ վերացել են իրավական խոչընդոտները, կամ իրավունքի, իրավակարգի իմաստով թուլատրելի կարմիր գծերը՝ ինչը չի կարելի անել քաղաքական հետապնդումների ընթացքում, այնքանով, որ գուցե դեռ չենք հասել ֆիզիկական վերացման օրինակների, կամ դրանք, գուցե, համատարած չեն, բայց դրանից այս կողմ ամեն ինչ արվել է»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։

Նրա կարծիքով՝ այսօր իշխանությունները անհեթեթ, հորինված նառատիվներով կամ հորինված նառատիվներով քրեական հետապնդում են իրականացնում։

Սոս Հակոբյանը նշեց, որ իշխանությունները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, առանց հիմնավորման, քրեական հետապնդում են իրականացնում ընդդիմադիր լիդերների, հոգևոր առաջնորդների, նույնիսկ Խաչիկ Գալստյանի նման «Հայրենիք» կուսակցական առանցքային գործիչների, մեդիայի ներկայացուցիչների նկատմամբ։

«Օրինակ, նմանատիպ մարդկանց ազատազրկում են այլ կուսակիցների, կուսակցության ղեկավարների ակտիվացման դեպքում՝ ինչ-որ բան հասկացնելու կամ վերջիններիս հետագա քայլերը կանխելու համար»,-ասաց Հակոբյանը։

Ըստ փաստաբանի՝ դատավորը նման ապօրինի որոշումների չի գնա, եթե իմանա, որ հետագայում դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։

«Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքն է, որի մասին դատավորների մոտ կա հակառակ կանխավարկածը, թե՝ այն ժամանակ ասում էին՝ փակում էինք, այսօր էլ ասում են՝ փակում ենք, հիմա կգան մյուսները, կասեն՝ կմփակենք»,-դատավորների մտածելակերպը նկարագրեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ եթե նոր իշխանության եկող ուժը գնաց ակնհայտ բապօրինի որոշումներ կայացրած դատավորներին պատասխանատվության ենթարկելու ուղով, ապա հաջորդ իշխանությունների օորոք արդեն հավանականությունը մեծ է, որ նրանք այլևս ապօրինի որոշումներ չկայացնեն։

«Պետք է դատավորը հասկանա, որ իր այդ մի ապօրինի որոշումը չարժի, այն 5, 10, 15 տարուն, որոնք նա անցկացնելու է քրեակատարողական հիմնարկում»,- հայտարարեց փաստաբանը։

 «Հայրենիք» կուսակցության անդամի կարծիքով, իրավունքը կգործի այն ժամանակ, երբ քաղաքական բալանս ստեղծվի և բոլոր դատավորները կոնսենսուսով նշանակվեն պաշտոնի, դրանով նրանք կախվածության մեջ կլինեն նշանակողից և ապօրինություններ կամ քաղաքական պատվերներ չեն կատարի։

Հակոբյանը կարևորեց նաև հանրային պարսավանքը, որին պետք է մշտապես ենթարկվեն ապօրինի որոշում կայացնող դատավորները։