կարևոր
367 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 19:45
Քաղաքական

Ադրբեջանը ստացել է «միջանցք», Հայաստանը՝ ոչինչ, Բաքվում ինչ որոշվում է, այստեղ անում են. Արթուր Խաչատրյան

Ադրբեջանը ստացել է «միջանցք», Հայաստանը՝ ոչինչ, Բաքվում ինչ որոշվում է, այստեղ անում են. Արթուր Խաչատրյան

«Այն մարդը, որը որոշում է կայացնում ամենայն հավանականությամբ «Հանրապետության  հրապարակ 1» հասցեում նստած չէ։ Արտաքին քաղաքական որոշումները շատ հարցերում կայացվում են Հայաստանի սահմաններից դուրս և պարտադրվում են այն մեկին, որը Հանրապետության հրապարակի վրա է նստած և այդ մեկն իր իշխանությունը պահելու համար գնում է բոլոր զիջումների»,-Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց, որ ժամեր առաջ Հաքան Ֆիդանն հայտարարել է, թե ՀՀ իշխանությունների քաղաքականությունը իրենց լիովին բավարարում է և Անկարան սատարելու է Փաշինյանին։

 «Եվ դա իմ մոտ ողջամիտ կասկածներ է առաջացնում, թե այդ քաղաքական կուսը մշակվել է Երևանո՞ւմ, թե՞ Անկարայում։ Թուրքիայի նման լկտի միջամտությունը առաջին անգամը չէ»,-ասաց Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ԶՈւ ԳՇ-ի գեներալների հայտարարության վերաբերյալ Անկարայի արձագանքը։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ-ի ուղուն՝ խաչատրյանը նկատեց. «Ներկայում Ադրբեջանը ստացել է «միջանցք», Հայաստանը՝ կիրթ բառով ասաց՝ ոչինչ»։

 Ըստ պատգամավորի, այդ ամենի դիմաց Հայաստանը ստանում է շատ սահմանափակ փոխադրումներ Ադրբեջանի տարածքով, բայց պետք է բոլոր ճանապարհները միաժամանակ բացվեցին։

Արթուր Խաչատրյանը տարակուսեց, որ ԹՐԻՓՓ-ի ուղու վերաբերյալ համաձայնագրից երևում է, որ այդ հատվածով անցնելու են նավթամուղ, գազամուղ, ինտերնետ մալուխ, այն դեպքում, երբ կա Բաքու-Ջեյհան նավթամուղը և Բաքու-Էրզրում գազամուղը, բայց Հայաստանն այդ ամենի դեմ ոչինչ չի ստանում, իսկ ուղղին դասական իմաստով «միջանցք» է։