|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սեպտեմբերի 17-ին, ժամը 15:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ռանչպար գյուղի սկզբնամասում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռանչպար գյուղի սկզբնամասում «Isuzu» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Շ. Մ.) կողաշրջվել է և բախվել էլեկտրական սյանը: Բախման հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Մոտակայքում այրվել է մոտ 50 քմ խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 15:44-ին:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: