կարևոր
628 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-17 16:26
Աշխարհ

Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետը չի մասնակցելու Դավոսի տնտեսական ֆորումին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցելու հունվարի 19-23-ը Դավոսում անցկացվելիք տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի կառավարությանը։

Նշվում է, որ Վրաստանի վարչապետը ֆորումի կազմակերպիչներից հրավեր չի ստացել։

Ըստ լրատվամիջոցի՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ Վրաստանը հրավեր չի ստացել մասնակցելու տարվա գլխավոր տնտեսական միջոցառմանը՝ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին։