|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ինքն է որոշում կայացրել չհարձակվել Իրանի վրա։
«Ոչ ոք ինձ չի համոզել։ Ես ինքս ինձ եմ համոզել, – ասել է ԱՄՆ նախագահը՝ գովաբանելով Իրանի կառավարությանը,- Նրանք երեկ պատրաստվում էին կախաղան հանել ավելի քան 800 մարդու, և ես իսկապես հարգում եմ այն փաստը, որ նրանք չեղյալ հայտարարեցին դա», – հավելել է նա։
Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Ներկա պահին Իրանում զանգվածային անկարգություններն ու բողոքի ցույցերը շարունակվում են: