կարևոր
562 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 22:29
Քաղաքական

Արմա’ն Սարոյան, Նիկոլը բոլորիդ շրիշակից ներքև է իջացնելու, Մասյացոտն թեմի առաջնո՞րդ ես ուզում լինել. պատգամավոր

Արմա’ն Սարոյան, Նիկոլը բոլորիդ շրիշակից ներքև է իջացնելու, Մասյացոտն թեմի առաջնո՞րդ ես ուզում լինել. պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադարձել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցին։

Մանուկյանի խոսքով՝ սոցիալական ցանցերում իշխանական պատգամավորներն ու պաշտոնյաները, մեկը մյուսին հերթ չտալով, տարածում են տեղեկություն այն մասին, թե դատարանի որոշմամբ բեկանվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումը, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը վերականգնվել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Պատգամավորը  ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Մայր Աթոռի դեմ ներկայացված հայցադիմումը դատարան է ներկայացվել «Արման Վոլոդյայի Սարոյան» անունով, այսինքն՝ Գևորգ եպիսկոպոսի ավազանի անունով։

«Հոգևորականներին հայտնի է, որ օծումից հետո ավազանի անունը այլևս չի գործածվում։ Եպիսկոպոսին ստիպել են հայց ներկայացնել իր նախկին  անունով, ինչը աննախադեպ նվաստացում է», – նշել է պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ սա հերթական օրինակն է, թե ինչպես է գործող իշխանությունը արժեզրկում եկեղեցական ինստիտուտը և խաթարում հասարակական ու բարոյական նորմերը՝ գործընթացը բնութագրելով որպես աննախադեպ արժեզրկում և բարոյազրկում։