կարևոր
769 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-18 10:20
Հասարակություն

Կեղծ է իշխանության պնդումը, թե Գարեգին Բ Հայրապետին իբր միայն ՌԴ-ում են հարգել ու պատվել. Մալխասյան

Կեղծ է իշխանության պնդումը, թե Գարեգին Բ Հայրապետին իբր միայն ՌԴ-ում են հարգել ու պատվել. Մալխասյան

Պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․ Միքայել Մալխասյանը գում է.

«2001 թ. դեկտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Ելիսեյան պալատում մեծ պատվի արժանացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Գարեգին Բ-ին շնորհվեց Ֆրանսիայի պետական բարձրագույն պարգևի` Légion d'Honneur (Պատվո լեգեոն) շքանշանի Commandeur աստիճանը։ Պարգևատրման ժամանակ Ֆրանսիայի նախագահը, շեշտելով հայ համայնքի մեծ ներդրումը Ֆրանսիայի զարգացման գործում, Վեհափառին ուղղեց հետևյալ խոսքերը. «Նրանք Ֆրանսիա բերեցին իրենց քաջ ոգին, իրենց ջանասիրությունը, տաղանդներն ու մեծահոգությունը` հարստացնելով ֆրանսիական մշակույթն ու քաղաքակրթությունը»։

Հ. Գ.։ Նայում ես իշխանական քարոզչության այն կեղծագույն թեզը, որ շարունակ պնդում են, թե Գարեգին Բ Հայրապետին իբր միայն Ռուսաստանի Դաշնությունում են հարգել ու պատվել, և համադրում ես փաստերը, լրիվ այլ իրականության հետ գործ ունենք»։