|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Կամչատկայում գրանցվել է ձյան ծածկի ռեկորդային բարձրություն, հրապարակած տեսանյութին կից գրել է ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հունվարի 17-ի առավոտյան համաձայն Ռոսհիդրոմետի տվյալների Պետրոպավլովսկ-Կամչատսկում ձյան ծածկի բարձրությունը հասել է 171 սմ-ի։ Սա տվյալ օրվա համար առավելագույն ցուցանիշն է առնվազն վերջին 55 տարվա ընթացքում։ Հունվարի 17-ի կլիմայական նորման կազմում է մոտ 77 սմ, այսինքն ներկայումս ձյան քանակը ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է միջին բազմամյա ցուցանիշը։
Այնուամենայնիվ, ամսական բացարձակ ռեկորդը դեռ չի գերազանցվել՝ 2005 թվականի հունվարի 30-ին ձյան ծածկի բարձրությունը կազմել է 208 սմ»։