կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-25 13:13
Քաղաքական

Ըննդիմությունն աջակցում է վրացական Facebook-ում կեղծ հաշիվների հեռացման որոշմանը

Ըննդիմությունն աջակցում է վրացական Facebook-ում կեղծ հաշիվների հեռացման որոշմանը

Թբիլիսիում ընդդիմության ցույցի մասնակիցները սատարում են Facebook-ի որոշումը, որի համաձայն`սոցիալական ցանցի վրացական հատվածում հեռացվում են կեղծ հաշիվներն ու էջերը, որոնց հեղինակները սատարում են «Վրացական երազանք»-ի քաղաքականությունը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է kavkaz-uzel.eu-ն:

Նշվում է՝  դեկտեմբերի 24-ին ընդդիմադիրները ելույթ են ունեցել «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի դիմաց: «Փոփոխություն» շարժման ակտիվիստները կրել են պանդայի դիմակներ ու կպչուն պիտակներ են փակցրել շենքի պատերին և պատուհաններին, որոնք պատկերում են Բիձինա Իվանիշվիլիի և Գեորգի Գախարիայի դեմքերը:

«Մենք նրանց որպես նվեր բերել ենք խաղալիք պանդա...Նրանք կարող են գրկել այն և ինչ-որ կերպ համոզել իրենց, որ երկրում ամեն ինչ լավ է», - լրատվամիջոցը մեջբերում է ակտիվիստներից մեկի խոսքերը:

Հավելվում է՝ Facebook-ը հեռացրել է այն հաշիվներն ու էջերը, որոնք տարածում էին Վրաստանում ընդդիմությանը քննադատող նյութեր: Ընկերության տվյալներով՝  միայն Facebook սոցիալական ցանցից ջնջվել է 39 հաշիվ, 344 էջ, 13 խումբ, իսկ Instagram-ից 22 հաշիվ:

«Մեր հետաքննությունը պարզեց, որ գործունեության հետևում կանգնած են  «Պանդա» վրացական գովազդային գործակալությունը և կառավարությունը՝ «Վրացական երազանք»-ի ղեկավարությամբ»,- հայտարարել է Facebook-ը:

Ըստ ուսումնասիրությունների՝ կեղծ հաշիվներին բաժանորդագրվել է 442.300 օգտատեր, որոնցից 52,000-ը անդամ են առնվազն մեկ կեղծ խմբերի, ևս 2100 մարդ է գրանցվել Instagram-ի հաշիվներին:

Ստեղծված կեղծ էջերն ու հաշիվները գովազդելու համար ծախսվել է մոտ 316.000 ԱՄՆ դոլար: