|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Facebook սոցիալական ցանցը հայտնաբերել է անցյալ ամիս COVID-19-ի մասին ապատեղեկատվական 50 մլն գրառում. այս մասին ընկերությունը նշել է համապատասխան հաշվետվությունում։
Մասնավորապես, նշվում է՝ Facebook-ը ոչ հավաստի տեղեկատվական նյութերին կցել է հատուկ նախազգուշական նշան։ Վերջինս 95 տոկոսով կրճատել է տվյալ նյութերի դիտելիությունը։ Արդեն իսկ ջնջվել են հարյուր հազարավոր գրառումներ, որոնք կարող էին հանգեցնել անխուսափելի ֆիզիկական վնասի։
Միևնույն ժամանակ ընկերությունը տեղեկացնում է, որ համագործակցում է ավելի քան 60 կազմակերպությունների հետ, որոնք ստուգում են տեղեկատվության հավաստիությունն ավելի քան 50 լեզուներով։