|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իսրայելն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված հարվածները երկու շաբաթով դադարեցնելու որոշմանը։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Իսրայելը պաշտպանում է նախագահ Թրամփի որոշումը Իրանին հարվածները երկու շաբաթով դադարեցնելու մասին՝ պայմանով, որ Իրանն անմիջապես կբացի նեղուցները և կդադարեցնի բոլոր հարձակումները ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանի երկրների ուղղությամբ»,- Times of Israel-ի հաղորդմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ Իսրայելն աջակցում է ԱՄՆ-ի այն քայլերին, որոնք ուղղված են ԱՄՆ-ի, Իսրայելի և արաբական երկրների համար «միջուկային, հրթիռային և ահաբեկչական» սպառնալիքի կասեցմանը, որն իբրև թե գալիս է Իրանից:
«Միացյալ Նահանգներն Իսրայելին հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ընթացքում հավատարիմ է մնալու այդ նպատակներին հասնելուն, որոնք ընդհանուր են ԱՄՆ-ի, Իսրայելի և տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցների համար»,- հայտնում է Նեթանյահուի գրասենյակը:
Հիշեցնենք՝ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակի մասին, քանի որ Թեհրանը ստիպել է ԱՄՆ-ին ընդունել իր 10 կետից բաղկացած ծրագիրը: