կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-06 23:00
Աշխարհ

Facebook–ը Ֆրանսիայում նախագահի ընտրություններին ընդառաջ կպայքարի կեղծ նորությունների դեմ

Facebook–ը Ֆրանսիայում նախագահի ընտրություններին ընդառաջ կպայքարի կեղծ նորությունների դեմ

Facebook սոցիալական ցանցը երկուշաբթի ներկայացրել է Ֆրանսիայում առաջիկա նախագահի ընտրությունների ժամանակ կեղծ նորությունների դեմ պայքարի միջոցները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters–ին։

Գործակալության տվյալով՝ Facebook–ը համագործակցելու է առաջատար լրատվական կազմակերպությունների, այդ թվում՝ AFP–ի, BFM TV–ի, Express և Monde թերթերի հետ, որպեսզի երաշխիքներ ապահովի, որ սոցցանցում ֆեյք նորություններ կամ պատմություններ չեն հայտնվում։

Հաղորդվում է, որ ԱՄՆ–ում սոցցանցի օգտատերերը կարող են իրենց նորությունների ժապավենում ինքնուրույն նշել  հրապարակումները, որոնք ֆեյք են։ Facebook–ը կհամագործակցի նաև փաստերը ստուգող Snopes ընկերության,  ABC News և Associated Press գործակալությունների հետ։