Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir․am-ը հունվարի 13-ին հրապարակել էր փաստաբան Աննա Թամազյանի ահազանգը, որով հայտնում էր, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով ցուցմունք տված իր պաշտպանյալի՝ փոխգնդապետ Լևոն Հարությունյանի գույքի և հաշիվների վրա կալանք է դրվել։
Քիչ առաջ Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբանը տեղեկացրեց, որ հունվարի 15-ին Եղեգնաձորի Հարկադիր ծառայությունից կապվել են փոխգնդապետի հետ ու հայտնել, որ իր բանկային հաշիվները և Երևանում գտնվող տունը կալանքի տակ չեն: Փաստաբանն ասում է, որ իրենց համար անակնկալ էր, թե՝ ինչպես շուտափույթ վերացավ կալանքի որոշումը բանկային հաշիվներից։
«Հունվարի 12-ին պաշտպանյալիս ուղարկված էլեկտրոնային ծանուցման մեջ նշված էր, որ ամբողջական գրավադրում է դրված անշարժ գույքի, բանկային հաշիվների ու մեքենայի վրա: Մենք այդ ծանուցման սքրին շոթերն էլ ունենք»,-ասում է Աննա Թամազյանը։
Փաստաբանի համար տարակուսելի է, որ Եղեգնաձորի հարկադիրն է զանգահարում ու հայտնում, որ կալանքի տակ է իր պաշտպանյալի՝ Մեծամորում գտնվող հայրական տունը և տատիկի ժառանգություն թողած տունը, որի սեփականատերը,փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը դեռ չի դարձել։ Բայց Նոր- Նորքում գտնվող նրա տունը, որտեղ նա փաստացի ապրում է, կալանքի տակ չէ, ինչպես որ կալանքի տակ չեն բանկային հաշիվները։
Մի ուշագրավ փաստ ևս․ փաստաբան Աննա Թամազյանը տեղեկացրեց, որ հարկադիր կատարողից իմացել են նաև, որ Զավեն Գրիգորյանի հայցը բավարարած դատավորը Էմին Աբգարյանն է։