Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իսրայելական «Ավիացիոն արդյունաբերություն» կոնցեռնը (Taasiya Avirit) վերջերս հաջողությամբ փորձարկել է LORA (Long Range հրետանային հրթիռային) օպերատիվ-մարտավարական համալիրի բալիստիկ հրթիռները:
Փորձարկումներն անցկացվել են մայիսին՝ Միջերկրական ծովում: Արձակվել են երկու բալիստիկ հրթիռներ: Թիրախները եղել են նավից 90 կմ և 400 կմ հեռավորության վրա, և երկուսն էլ ճշգրիտ հարվածել են թիրախներին:
Taasiya Avirit-ի զեկույցում ասվում է, որ LORA համակարգն առաջին անգամ ցուցադրել է իր 400 կմ առավելագույն հեռավորությունը:
LORA-ն մշակվել է կոնցեռնի հրթիռային և տիեզերական վարչության կողմից, որը ստեղծել է ոչ միայն հակահրթիռային պաշտպանության Խեց-2, Խեց-3, Բարաք-8 և այլն, այլև «Դրոր» կապի արբանյակն ու «Բերեշիթ» տիեզերանավը:
ԼՈՌԱ համալիրը ձեռք են բերել մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանը: 2017 թ.-ին Լեհաստանը հայտարարեց Իսրայելից LORA համակարգեր գնելու մտադրության մասին՝ ի պատասխան ռուսասկան Իսկանդերների: