|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.49 |
| RUB | ⚊ | ₽ 5.0795 |
| GBP | ⚊ | £ 494.4 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձ հղեց Ամենապատիվ Տեր Սահակ Եպիսկոպոս Մաշալյանին՝ Պոլսո Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով՝ Yerkir.am-ին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարարը Պատրիարքին մաղթեց քաջառողջություն, ուժ և կորով այդ կարևոր առաքելության մեջ:
Իր շնորհավորական ուղերձում ԱԳ նախարարը մասնավորապես նշեց․ «Համոզված եմ, որ ստանձնելով Կ. Պոլսո Հայոց Պատրիարքության նվիրապետական աթոռի գահակալությունը, Դուք ջանք ու եռանդ չեք խնայի հոգևոր և մշակութային արժեքների պահպանման և համայնքի համախմբման գործում»: