|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունից առաջ այսօր Ստամբուլում սկսվել է նրանց ընտրությանը մասնակցող պատվիրակների ընտրությունըՙ`հաղորդում է Arevelk.am–ը:
Նշվում է, որ քվերատուփեր են տեղադրված 30 եկեղեցիների մոտ։ Հայերը պետք է ընտրեն 102 պատվիրակի։ Պոլսահայերից բացի ընտրությանը մասնակցում են Կեսարիայի, Դիարբեքիրի, Ալեքսանդրետի, Հաթայի և Մուսա լեռան`Վաքըֆը գյուղի հայերը։ Նախնական տվյալներով՝ այս ընտրությանը մասնակցելու է մոտ 30 հազար հայ, մինչդեռ ընտրելու իրավունք ունի գրեթե 55 հազար հայ:
Հիշեցնենք`դեկտեմբերի 11-ին Ստամբուլի հայ համայնքն ընտրելու է Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին:
Ընտրությունը երկու թեկնածուի միջև է՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: