|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, որում շնորհակալություն է հայտնել վերջինիս իր՝ Ստամբուլ այցի ընթացքում Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։
Նշվում է, որ նամակում Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրեն ջերմ ընդունելության արժանացնելու համար։
«Այդպիսի պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանն ու խորացմանը», - ասված է նամակում։
Հռոմի պապը նաև հավելել է, որ հույսով սպասում է Պոլսո հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։
