|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ադանայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից ձեռնարկված հետաքննության շրջանակում, Մաքսանենգության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը 2016 թ. հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո գյուլենականների հետ կապ ունեցող նոր կառույց է հայտնաբերել. հաղորդում է internethaber.com կայքը:
Հիշեցնենք, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո ցօրս Թուրքիայում և սահմաններից դուրս շարունակվում է կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի և նրա կողմնակիցների հետապնդումները: Գյուլենը Թուրքիայում և դրա սահմաններից դուրս, կարելի է ասել, ամենաազդեցիկ գործիչն է, որին պատկանում են դպրոցներ, համալսարաններ և այլն:
Դատախազության գործողությունների արդյունքում ձերբակալված Ն. Գ.-ի տանը կատարված խուզարկություն ժամանակ առգրավվել է Ֆեթուլլահ Գյուլենին պատկանող՝ 1965 թ. նամակ, որը նա գրել էր Կ. Պոլսի այն ժամանակվա հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանին, երբ քարոզիչ էր աշխատում Քըրըքլարելիի մզկիթներից մեկում: Գյուլենի ստորագրությամբ նամակից երևում է, որ թուրք կրոնական գործիչը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Չեմ կարողանալու հրաժարվել 1915 թ. հայերի դեմ կատարված մեծ ցեղասպանությունը անեծքով հիշելուց: Ցավով եմ քննադատում մեր մեծ մարգարե Սբ Հիսուսի զավակների սպանվելը մուսուլման անվանվող տգետ մարդկանց կողմից: Այդ առիթով Ձեզ՝ պատվելի՛, անվերջ շնորհակալություններ եմ հայտնում և բարձրագույն Աստծուն աղոթում, որ այս հողերի արժանի զավակները՝ մեր հայ քաղաքացիները, հույն քաղաքացիները, թուրք եղբայրների հետ մշտական հանգստության և բարօրության մեջ ապրեն»:
