կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-18 21:53
Հասարակություն

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին

Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսին:Այս մասին Yerkir.am տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

ԱԳ նախարարը վստահություն է հայտնեց, որ իր այս այցը մեծ ներդրում կունենա երկու երկրների և միմյանց նկատմամբ խորը հարգանք տածող երկու ժողովուրդների միջև ավանդաբար հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման գործում:

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, էլեկտրոնային կառավարման ոլորտներում երկու երկրների կողմից ձևավորված փորձի և այդ ոլորտի անմիջական դերակատարների համար փոխգործակցության հարթակների ստեղծման հեռանկարների շուրջ: 

Հայաստանի ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ որպես գերակա ուղղություն առանձնացնելով դատաիրավական ոլորտի բարեփոխումները:  

Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում Զոհրաբ Մնացականյանն արժևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ինչպես ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցությունն ընդլայնելու, այնպես էլ Հայաստանում մեկնարկած բարեփոխումների գործընթացը խթանելու համատեքստում: Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և բարձր գնահատեց այդ գործընթացի շջանակներում Լատվիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

 Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները:

 Արտգործնախարարն այցելեց Լատվիայի ազգային գրադարան։ Շրջայցի ավարտին  ՀՀ ԱԳ նախարարը Հայտնի մարդկանց գրապահոցին նվիրեց հայ ձեռագիր մատյաններին նվիրված «Մատենադարան» գիրքը։