կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 19:26
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Թույլ չենք տալու մեզ անտեսել. ուսանողները վաղվանից նստացույց կանեն

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծի դեմ բողոքող` ԵՊհ հայ բանասիրության ֆալուլտետի ուսանողները, որ այսօրվանից անժամկետ դասադուլ են հայտարարել,  վաղվանից նստացույց կանեն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատաաենյակի առջեւ:

«Պարոն ռեկտորը երեւի մոռացել է, որ ընտրվել է համալսարականների կողմից: Քանի որ նա ցույց տվեց, որ չի ուզում մեզ լսել եւ թքած ունի ուսանողների եւ որոշ աշխատակիցների կարծիքի վրա, մենք աշխատանքային ժամերին նրա աշխատասենյակի դիմաց վաղվանից նստացույց կանցկացնենք: Իրենք որոշել են անտեսել բողոքող ուսանողներին` մինչեւ շարժումը կմարի: Մենք իրենց կստիպենք հասկանալ, որ մեզ անտեսել չի կարելի, մենք թույլ չենք տալու մեզ անտեսել »,- NEWS.am-ին ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող:

Էդուարդ Գալսյանը, որը գործադուլով միացել է ուսանողներին:

Դասադուլավոր ուսանողները քիչ առաջ Հայ բանասիրության ֆակեւլտետի մասնաշենքում հանդիպեցին ռեկտորի ժամանակավոր պաշտենակատարին, որը նրանց հորդորեց ընդհանուր բաժնից ստանալ օրեր առաջ իրեն ուղղված նամակի պատասխանը, նա հրաժարվեց ուսանողների հետ զրուցել:

Ի դեպ, ուսանողները բացականեր են ստացել դասերին չհաճախելու համար: Նրանք այսօր ավելի վաղ ֆակուլտետի մասնաշենքում միջոցառում էին կազմակերպել, որի համար անհրաժեշտ դասասեղանները, իրենց պնդմամբ, դեկանատից թույլ չէին տվել տեղափոխել միջանցք:

Ուսանողներն այսօր վերսկսել են օրեր առաջ դադարեցրած երկշաբաթյա դասադուլը:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրինագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց: Հանդիպման վերաբերյալ դատապարտող դիրքորոշում հայտնելու պահանջով նրանք նախորդ շաբաթ դիմում են  հանձնել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: 

Մերժելի օրինագիծը առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է: