Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում հայկական որբանոցը վերադարձնելու պահանջով դարձյալ ցույց է տեղի ունեցել: Ցույցին մասնակցել է մոտ 500 ցուցարար: Նրանք Թուզլայի ծովեզերքից քայլերթով հասել են «Քամփ Արմեն»: Ցուցարարները պարզել են Հրանտ Դինքի խոսքերով պաստառներ:
Ցույցից հետո որբանոցում հայտարարությամբ հանդես եկած երիտասարդները պահանջել են որբանոցը վերադարձնել հայկական հիմնադրամին:
Բողոքի երթին մասնակցել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Բարըշ Յարքադաշն ու Օնուրսալ Ադըգյուզելը: Որբանոցում հայտարարությամբ հանդես եկած Յարքադաշն ասել է. «Մեր կուսացկությունը հայ ժողովրդի բարեկամն է և թույլ չի տա, որ որևէ մեկը տուժի, այլ կկանգնի տուժողի կողքին»:
Նշելով, որ հայկական որբանոցը հայ ժողովրդինն է և այն բռնագրավելու փորձեր են արվում, պատգամավորն ասել է. «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրություններից առաջ այնպիսի ընկալում ստեղծեց, ասես հայկական որբանոցը վերադարձնում են հայերին և կանխում դրա բռնագրավումը: Սակայն այսօր տեսնում ենք, որ այդպես չէ»:
Յարքադաշը շեշտել է նաև, որ որբանոցի իրական տերերը Հրանտ Դինքի ընկերներն են: «Սա Հրանտ Դինքի ժառանգությունն է երիտասարդներին: Այս ժառանգությունը պետք է իրական տերերին վերադարձվի և կանխվի դրա բռնագրավումը»,- ասել է նա:
Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Ադըգյուզելը հայտնել է, որ բռնագրավումը կանխելու համար շարունակելու են պայքարել խորհրդարանում: «Մենք թույլ չենք տալու, որ մեր հայ քաղաքացիների իրավունքները ոտնահարվեն»,- ասել է պատգամավորը: