կարևոր
754 դիտում, 8 ժամ առաջ - 2025-04-25 13:27
Հասարակություն

Թույլ չենք տա մեզ ճզմեն, եթե ի վիճակի չի մեզ հարգել, ուրեմն թող հեռանա․ տնտեսվարող

Տնտեսվարողները կրկին բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերանայել շրջհարկի բարձրացման վերաբերյալ որոշումը։

 Նշենք՝ Կառավարությունը 6-ամսյա անցումային շրջան է սահմանել մինչև հուլիսի 1-ը ներառյալ։ Տնտեսվարողների խոսքով՝ հայտարարված 6-ամսյա անցումային շրջանն ուղղակի խաբեություն է, այն վերաբերվում է միայն նրանց, ովքեր հունվարի 1-ի դրությամբ հանձնել են մնացորդի ցանկ, կատարել են գույքագրում, սակայն իրենց պայքարը հենց գույքագրման դեմ է։

Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև, որպեսզի Փաշինյանն իրենց ընդունի։ Ու թեև Փաշինյանն այդպես էլ չընդունեց բողոքի ակցիա անող տնտեսվարողներին, սակայն նրանց միացավ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, ով առաջարկեց տնտեսվարողներին ստեղծել աշխատանքային խումբ, նաև հանրային ճնշման միջոցով ներկայացված պահանջները լսելի դարձնել կառավարությանը։ Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները որոշեցին հաջոդ հավաքը կազմակերպել ապրիլի 30-ին ԱԺ-ի դիմաց։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով վերանայվել է առևտրական գործունեության մասով սահմանված շրջանառության հարկի դրույքաչափը (5 տոկոսից դարձել է 10 տոկոս), ինչպես նաև այդ գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից նվազեցման ենթակա ծախսերի սահմանաչափը՝ 4%-ից դառնալով 9.5%։

Մանրամասն՝ տեսանյութում