Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավաճանին տված վերջնաժամկետն ավարտվեց։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Գևորգ Գրիգորյանը, որը 44-օրյա պատերազմի հենց առաջին օրերից մեկնել էր ռազմաճակատ։
«Ես հույս ունեի, որ դավաճանը կհեռանա ու բոլորիս ինքնասիրությունն ու արժանապատվությունը վերջնական ոտնակոխ չի անի։ Բայց, ինչքան հասկանում եմ, սա առանց արյուն թափելու չի ուզում գնա։ «Ադրբեջանի հերոսի» սիրտը Երևանի փողոցներում հայի արյուն ա ուզում տեսնի,- գրել է դերասանն ու դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում արա։ Էս պատերազմը տարավ շատերին, բայց ծնեց տղեքի, որ ոչ մի բանից էլ չեն վախենում, ու թույլ չեն տա քո նման ալիևի կոշիկները լիզած դավաճանին հայի արյուն թափել։ Ինչքան պետք էր, արդեն թափել ենք, ախպերներ ու ընկերներ ենք կորցրել ու քո թեթև ձեռքով հայրենիք ենք կորցրել։ Գիտեմ քո համար մեկա, բայց մեր համար չէ, Ու դրա համար կարվի ինչ պետքա, իրանց զոհը իզուր չի լինելու, ու դու չես մարսելու։
Դու գնալու ես, ու մենք թույլ չենք տալու, որ քո նմանը մեզ բոլորիս ալիևի կոշիկ լիզող դարձնի։
Ես միանում եմ ժողովրդի պահանջին։
Դու գնալու ես»,- գրել է դերասանը։