|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս շենքում նստած խելագարը ամեն օր տապալում է մեր երկրի սահմանադրական կարգը՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաքից հետո երթի ժամանակ, որը կանգ առավ Կառավարության շենքի առջև։
Իշխան Սաղաթելյանը արձանագրեց, որ այսօր շարժումը ևս մեկ պատասխանատվություն ստանձնեց՝ մեր երկրում սահմանադրական կարգը վերականգնել և պահպանել։
«Ուրեմն լսի, Նիկո՛լ, քեզ թույլ չենք տալու, տապալելով մեր երկրի սահմանադրական կարգը, հաստատել մեկ մարդու դիկտատուրա։ Եթե քեզ հաջողվի, չնայած վստահ եմ, որ չի հաջողվելու, մեկ-երկու զինվորականի աշխատանքից հեռացնել, միևնույն է, չես կարող հայկական զինված ուժերը ենթարկել քո դավադիր ծրագրերին։ Հանուն երկրի, հանուն հայ ժողովրդի, հանուն Արցախի, հանուն հայրենիքի փրկության դու պետք է հեռանաս և վերջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը Կառավարության դիմաց։
Նա նշեց, որ այդ շենքում նստած մարդը արդեն հայ ժողովրդի թշնամին է։
Մանրամասն՝ տեսանյութում․