կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 15:20
Հասարակություն

1988-ին, երբ ուսանողները նստացույց էին անում, Հովհաննես Բարսեղյանը թեյ էր բաժանում նրանց

1988-ին, երբ ուսանողները նստացույց էին անում, Հովհաննես Բարսեղյանը թեյ էր բաժանում նրանց

Երիտասարդները գնում են երկրից, որովհետև հնարավոր չէ աշխատել և ընտանիք պահել մի երկրում, որտեղ չնչին աշխատավարձ են ստանում, ի՞նչ անել: Այսօր նման հարց բարձրացվեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի և դրամատուրգ Կարինե Խոդիկյանի մամուլի ասուլիսի ժամանակ:

Ռուբեն Բաբայանը նշեց, որ պետք է պայքարել, անընդհատ պայքարել: Նրա խոսքով՝ միակ հարցը, որ բարձրացրել է ուսանողությունը, տարկետման հարցն է եղել, մնացած հարցերը, կարծես, չեն հետաքրքրում նրանց: «Այնինչ պայքարել է պետք, որպեսզի մեր բուհերը դառնան այն, ինչ կան ամբողջ աշխատում՝ ազատամտության, գիտության կղզյակներ»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ինչպես պայքարել, երբ ԵՊՀ ռեկտորն արդեն քանի տարի է՝ Արամ Սիմոնյանն է, ով չի էլ աջակցում ուսանողներին, Բաբայանը պատասխանեց. «Է, թող ուսանողները պայքարեն ու հանեն Արամ Սիմոնյանին, եթե դեմ են նրա թեկնածությանը: Չի կարելի նստել ու բողոքել: Լավ, եթե ուսանողները չանեն, բայց ո՞վ անի, ո՞վ է նրանց խնդիրները լուծելու»:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է ուսանողը մեզ մոտ ռեկտորին հանել աշխատանքից, Բաբայանը փոխադարձ հարցով պատասխանեց. «Իսկ երբևէ նման փորձեր արվե՞լ են, որ վստահ ենք՝ նման բան չի լինում: Ուսանողական ազատության հարցն ո՞ւր է, եթե չպայքարեն իրենց իրավունքների համար, ուսխորհուրդներն ուրիշ ի՞նչ կարևոր հարցեր են լուծելու»:

Կարինե Խոդիկյանն էլ իր հերթին հիշեց, որ 1988-ին, երբ ուսանողները նստացույց էին անում, հայ անվանի լեզվաբան Հովհաննես Բարսեղյանը թեյ էր բաժանում ուսանողներին: Իսկ հիմա, նրաի խոսքով, դպրոցներն ու բուհերը դարձել են կեղծիքի ամենամեծ բույնը, որտեղ ընտրական պրոցեսների ժամանակ ինչ ասես՝ չի կատարվում: