|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու Սինգապուրի վարչապետ Լի Լոնգը համատեղ մամուլի ասուլիս են հրավիրել:
Ըստ iha-ի՝ վարչապետ Էրդողանն ասել է. «Ուրախ եմ գտնվել Սինգապուրում: Ուրախ եմ նաև, որ 18 տարվա ընթացքում առաջին վարչապետը եղա, ով այցելեց Սինգապուր: Շնորհակալ եմ, որ այստեղ մեզ շատ լավ դիմավորեցին»:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացմանը՝ Էրդողանը նշել է. «2011 թվականին Թուրքիայի և Սինգապուրի ապրանքաշրջանառության ծավալը 1.2 միլիարդ դոլարի է հասել: Մեր նպատակն է այն հասցնել մինչև 3-5 միլիարդ դոլարի: Սինգապուրում ապրում է Թուրքիայի 700 քաղաքացի: Այդ իսկ պատճառով նպատակ ունենք նաև բացել Թուրքիա-Սինգապուր ուղիղ չվերթ»: