|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Պոլսի Հայոց պատրիարքարանի բակում բացվել է հայ մեծ երգահան, մանկավարժ և խմբավար Կոմիտասի հուշարձանը: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է Arevelk.am կայքը:
Հուշարձանի բացումը կատարվել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հովանու ներքո, իսկ հովանավորը Սարգիս Քյուլեքեչն է:
Կոմիտասի հուշարձանի հեինակը պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանն է, որը հուշարձանի բացման ժամանակ խոսել է Կոմիտասի դերի և կատարած աշխատանքի մասին:
Թուրքիայի ներկայից Քյութահյա քաղաքում ծնված Կոմիտասի արձանը պատրաստվել և կանգնեցվել է նրա ծննդյան 150-ամյակի առթիվ: Իր կյանքի որոշ շրջանում Կոմիտասը գործել է Պոլսում, ստեղծել «Գուսան» հանրահայտ երգչախումբը, մեծ դեր ունեցել պոլսահայության կյանքում:
