կարևոր
1258 դիտում, 4 ժամ առաջ - 2025-05-06 17:21
Հասարակություն

Դոնի Ռոստովում բացվել է Խորհրդային Միության լեգենդար հերոս Ղուկաս Մադոյանի հուշարձանը

Դոնի Ռոստովում բացվել է Խորհրդային Միության լեգենդար հերոս Ղուկաս Մադոյանի հուշարձանը

Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում տեղի է ունեցել Խորհրդային Միության հերոս, Դոնի Ռոստովի պատվավոր քաղաքացի Ղուկաս Մադոյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հայտնի է, որ Մադոյանը ղեկավարել է Դոնի Ռոստովի պաշտպանությունը երկաթուղային կայարանի շրջանում։ Այդտեղ կա հերոսի անունով փողոց, ինչպես նաև տեղադրված է նրա հուշարձանը, որի հեղինակներն են Ներսիկ Կիրակոսյանը և Վալերի Ժիլյաևը:

Արարողությանը մասնակցել են Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Սլյուսարը, Ազգությունների հարցերով դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև հերոսի թոռն ու ծոռը:

«Շատ ճիշտ է, որ տեղադրվել է այդ մեծ մարդուն, ակնառու հմտություններ դրսևորած հերոսին պատվող հուշարձանը: Բոլորիս մաղթում եմ, որ ունենանք գոնե մի մասն այն վճռականության, հայրենասիրության և ուժի, որը կար նման անմոռանալի մարդկանց մեջ», – ասել է Ռոստովի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը։

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Ռոստովի պաշտպանի հուշարձանին: