Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելուն: 232 կոնգրեսական կողմ է քվեարկել այս որոշմանը, այդ թվում՝ 10 հանրապետական, դեմ են եղել 197-ը:
Իմպիչմենտը հայտարարվել է մեկ հոդվածով՝ ապստամբության դրդելը: Բանաձևում ասվում է, որ պետության ղեկավարի գործողությունները համընկնում են «ծանր հանցագործություններ և զանցանքներ» սահմանադրական սահմանմանը:
Այսպիսով՝ Թրամփը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին Կոնգրեսի ստորին պալատը երկու անգամ իմպիչմենտի է ենթարկել: Թրամփը իմպիչմենտը որակել է «վտանգավոր Միացյալ Նահանգների համար»։
Թրամփին իշխանությունից շուտ հեռացնելու համար անհրաժեշտ է, որ նրան իմպիչմենտ հայտարարեն Սենատում, բայց վերին պալատի հանրապետական խոսնակ Միչ Մաքքոնելը նշել է, որ սենատորները դա չեն անի մինչև պետության ղեկավարի պաշտոնավարման ժամկետի ավարտը`հունվարի 20-ը: Նա նաև նշել է, որ Թրամփի հեռանալուց մեկ շաբաթ առաջ «արդար ու լուրջ» դատավարության հնարավորություն չկա: