|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Լրատվական կայքերն այսօր լուրեր էին տարածել, թե պաշտպանության նախարարությունը «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը պարտադրել է փոփոխություններ կատարել «Բանակում» հեռուստասերիալի սցենարում, այլապես դրա ցուցադրությունը կդադարեցվի:
Մենք փորձեցինք կապ հաստատել «Բանակում» հեռուստասերիալի ստեղծագործական խմբի հետ, սակայն նրանք հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք սերիալի հետ կապված որոշակի նկատառումներ հայտնել են եւ հույս ունեն, որ հեռուստասերիալի անձնակազմը որոշակի փոփոխություններ կմտցնի սցենարում:
Հիշեցնենք նաեւ, որ երեկ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը «Եթերի աղբ» կոչումը շնորհել էր հենց «Բանակում» հեռուստասերիալին: