|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ամփոփեց, թե ինչպիսին էր նախորդ տարին հեռուստառադիոընկերության համար: Նա նշեց. «Տնտեսական ճգնաժամի ազդեցությունից գրեթե դուրս եկանք, կարողացանք ապահովել մեծ հեռուստալսարան, կարեւոր էին նաեւ գեղարվեստական եւ փաստավավերագրական ֆիլմերի նկարահանումները, ինչը շարունակվելու է նաեւ այս տարի»:
Ալ.Հարությունյանը տեղեկացրեց, որ 2011-ին «Աննա» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջան չի սպասվում: Փոխարենը` կան նոր ֆիլմեր էկրանավորելու նախագծեր, մասնավորապես` սկսվել է համագործակցությունը Հրանտ Վարդանյանի հետ Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» վեպի էկրանավորման համար:
Հարցին, թե սերիալները արդյոք չեն որակազրկում եթերը, Ալ.Հարությունյանը ասաց, թե դրանք մոտ 60 տոկոս հեռուստալսարան են ապահովել եւ հեռուստադիտողն է որոշում դիտի տվյալ ֆիլմը, թե` ոչ: