կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-17 15:27
Հասարակություն

Վրաստանի դպրոցներում վրացերենի ուսուցիչը հայերենի ուսուցիչներից բարձր է վարձատրվում. պատգամավորը հորդորում է զբաղվել խնդրով

Վրաստանի դպրոցներում վրացերենի ուսուցիչը հայերենի ուսուցիչներից բարձր է վարձատրվում. պատգամավորը հորդորում է զբաղվել խնդրով

Վրաստանի հայ քաղաքացին նույնպես այդ երկրի քաղաքացին է, հարկատու է, այստեղ խտրականություն կա՝ ըստ Yerkir.am-ի ԱԺ-ում նշել է պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ բողոքելով փաստի դեմ, որ Վրաստանի՝ մասնավորապես, Ջավախքի հայկական դպրոցներում վրացերենի ուսուցիչներին պետությունը վարձատրում են 2-3 անգամ ավելի շատ:

Պատգամավորը հայ-վրացական հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաներին հորդորեց զբաղվել հարցով, բանակցել վրացական կողմի հետ, որպեսզի այս խտրական վերաբերմունքը վերանա.  «Սակայն, եթե չստացվի, երկրորդ  ճանապարհը կա՝  մենք պարտավոր  ենք, հայկական  պետության միջոցներով,  վրաց պետության հետ  աշխատելով, լրացուցիչ  վճարել  հայկական  դպրոցների հայերեն ու  գրականություն դասավանդող ուսուցիչներին»:

Թորոսյանի խոսքով, հայապահպանության խնդիր կա, եթե Ջավախքում հայապահպանության հարցը չլուծվի, այնտեղ կապրեն թուրքերն ու ադրբեջանցիները, ինչին վերջիններս ձգտում են արդեն երկար ժամանակ.  «Սա  պանթուրքիզմի  երազանքն է:  Օրերս  Ադրբեջանի  նախագահ  Իլհամ  Ալիևը  լացակումած  խոսում  էր այն մասին,  թե ինչպես Զանգեզուրը չտրվեց Ադրբեջանին,  որպեսզի ապահովվեր թուրքական աշխարհի  միասնությունը: Հիմա այդ միասնությունը կարող է Վրաստանի  հարավով՝ Հայաստանի հյուսիսով լինել: Խնդրում եմ իմ առաջարկն ընդունել, քայլեր ձեռնարկել՝ փորձելով խնդիրը լուծել: Մենք, Վրաստանի հետ ձեռք–ձեռքի տված,  պետք է անենք ամեն  ինչ թուրքի մուտքը Ջավախք բացառելու համար:  Մենք այսօր կարող է, տարբեր հանգամանքներից  ելնելով, դրան կարևորություն չենք տալիս,  բայց մի օր դաժան իրականությունը մեր  դեմն է կանգնելու, բոլորս ենք պատասխանատու լինելու»: