|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեզգին Բոթանը 19 առանձին հարցում է հղել վարչապետ Բինալի Յըլդըրըմին՝ այժմյան Թուրքիայի տարածքում եղած ու վերացման վտանգի տակ գտնվող 19 լեզուների ու դրանցով խոսող փոքրամասնությունների խմբերի խնդիրների վերաբերյալ։
Ըստ Evrensel-ի՝ պատգամավորն իր հարցումների ցանկում ներառել է նաև հայերենի և Համշենի հայկական բարբառի մասին առանձին հարցումներ։ Նա ուշադրության է արժանացրել այն փաստը, որ այն տարածքները, որտեղ իր իշխանությունն է ստեղծել ժամանակակից Թուրքիան, խոսել ու խոսում են բազմաթիվ լեզուներով, որոնք մեծ մշակութային ժառանգություն են այս տարածքների համար, սակայն, ըստ պատգամավորի՝ դրանց գոյությունը վտանգված է, իսկ որոշներն արդեն իսկ վերացել են:
Պատգամավորը հիշեցրել է, որ, այս ամենը գիտակցելով, Թուրքիայի կրթական համակարգում, որպես մայրենի լեզու, շարունակվում է ճանաչվել միայն թուրքերենը։