|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ԱԺ նիստում քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին, թե նա կամ հանձնաժողովի մյուս անդամները կատարած աշխատանքի համար վարձատրվո՞ւմ են, թե՞ վարձատրվելու են հանրաքվեից հետո:
Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ հանձնաժողովի որևէ անդամ, այդ թվում` ինքը, որևէ վարձատրություն չեն ստացել կատարած աշխատանքի համար:
«Սահմանադրական հանձնաժողովը նախագահին կից խորհրդատվական մարմին է, աշխատել է հասարակական հիմունքներով, որևէ վարձատրություն չի ակնկալում: Սահմանադրական հանձնաժողովը պետական բյուջեից թեկուզ մեկ լումա չի ստացել: Բոլոր գործուղումները, արտագնա նիստերը, որոնք տեղի են ունեցել, իրականացվել են դոնոր կազմակերպությունների կողմից, մսանավորապես՝ գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության կողմից: Հանրաքվեից հետո որևէ վարձատրություն նույնպես չեմ ակնկալում: Ես մասնագետ եմ, գործում եմ իմ խղճին ու սահմանադրական համոզմունքներին համապատասխան»,- ասաց Վարդան Պողոսյանը: