կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 23:13
Քաղաքական

Պատրաստ ենք զբաղվել խնդրով. Սերժ Սարգսյանը` Տիգրան Մանսուրյանին

Պատրաստ ենք զբաղվել խնդրով. Սերժ Սարգսյանը` Տիգրան Մանսուրյանին
 Մտավորականների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համատեղ հանդիպման ժամանակ նախագահին հարց հղեց նաև անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Մաեստրոյին հետաքրքրում էր կոմպոզիտորների միության` Դիլիջանում գտնվող տան ճակատագիրը, քանի որ այն ամբողջությամբ իր կարողությունները չի սպառում:

Սերժ Սարգսյանը ի պատասխան նշեց, որ իրենք մի քանի տարի առաջ էլ, հիմա էլ պատրաստ են զբաղվել խնդրով:
«Խնդիրն այն է, որ պետք է համապատասխան պայմաններ առաջարկեք` որևէ մեկը չի գալու առաջարկի, թե եկեք ես աշխատացնեմ այն: Եթե դուք պատրաստ եք գնալ բանակցությունների, ապա մենք նույնպես պատրաստ ենք ձեզ աջակցել: Այնտեղ պետք է միջավայր լինի, որպեսզի այդ հաստատությունը կարողանա նաև իրեն պահել»,-ասաց նախագահը: