|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուսուցիչներից ստանում եմ ահազանգեր, որ հանրակրթական դպրոցների տնօրեններն իրենց ստիպում են պարտադիր ատեստավորում անցնել։
Նշեմ, որ 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար, և այն իրականացվում է ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով։
Հետևաբար, դատապարտում եմ ուսուցիչներին ատեստավորում անցնելու դրդելու, ուղղորդելու, համոզելու փորձերը։
Բացի այդ, դեռևս անհասկանալի է՝ որքանո՞վ է թափանցիկ և օբյեկտիվ եղանակով իրականացվում ատեստավորումը։
Տեղեկություններ ունեմ, որ այստեղ էլ է գործում ԽԾԲ սկզբունքը։
Հետևողական եմ լինելու, որպեսզի նման գործողություններ իրականացնող անձինք անպատիժ չմնան։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ